Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Տեսնես ինչու՞

Տեսնես ինչու՞
25.01.2025 | 21:13

Հետաքրքիր է չէ, Երևանի ավագանին, որի մեծամասնությունը քպ-ականներ չեն, արդեն մի քանի ամիս է, ինչ կարող է անվստահության գործընթաց սկսել գործող քաղաքապետի նկատմամբ, բայց չի անում: Տեսնես ինչու՞:

Հետաքրքիր է չէ, երկրին այսքան աղետ բերած 16-րդ վարչապետին, այս տարիների ընթցքում, այդպես էլ անվստահության հայտնելու գործընթաց չսկսվեց պառկամենտում:

Դաշնակ-մաշնակներն ասում են, որ եթե սկսենք ու տապալենք, հաջորդ վեց ամիսներին էլ չենք կարող նախաձեռնել :

Նաև հուշագրավ է, որ նույն պառլամենտում՝ ոչ Արմեն Սարգսյանի նախագահ դառնալու, ոչ՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ -հեղափոխական ու միաժամանակ թուրքական գործակալ լինելու մեղադրանքներին վերաբերող հարցերը չբարձրացվեցին:

Ռոճիկով հայրենասերների, պարտադիր զինվորական ծառայությունից փախած՝ Արցախ փրկողների երկիր:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ